HYUNDAI MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմնադրվելով 1967թ.-ին` Hyundai Motor ընկերությունը առաջարկում է համաշխարհային մակարդակի փոխադրամիջոցներ և տեղաշարժման մի շարք այյ ծառայություններ ավելի քան 200 երկրներում: 2019թ.-ին Hyundai Motor- ը աշխարհում վաճառել է ավելի քան 4.4 միլիոն մեքենա և ներկայումս ունի շուրջ 120 000 անձնակազմ ամբողջ աշխարհում: Ընկերությունն ընդլայնում է իր արտադրանքի շարքը այնպիսի մեքենաներով, որոնք նախատեսված են ավելի կայուն ապագայի համար ՝ միևնույն ժամանակ առաջարկելով նորարարական լուծումներ իրական շարժունակության մարտահրավերներին: Hyundai-ի նպատակն է նպաստել «Առաջընթացը մարդկության համար» գաղափարին` տրամադրելով շարժունակության խելացի լուծումներ, որոնք իրենց հերթին կամրապնդեն մարդկանց միջև կապը և իրենց հաճախորդներին կապահովեն որակյալ ժամանակով:
Hyundai-ի տարբերանշանը միմյանց ձեռք սեղմող երկու մարդկանց ուրվագիծ է: Այս ուրվագծում պատկերված երկու անձինք մարմնավորում են ընկերությունը և հաճախորդին` փոխադարձ ներդաշնակ համաձայնության մեջ: Այլ կերպ ասած, Hyundai-ի տարբերանշանը նկարագրում է ընկերության իդեալական տեսլականը. Բոլոր հաճախորդներին ապահովել տրանսպորտային միջոցներով և բարձրորակ սպասարկմամբ: